
Պարո՛ն Փաշինյան, ճիշտ կլինի մտածել իշխանությունը խաղաղ փոխանցելու մասին. Արա Աբրահամյան
2025-05-16 11:42
Հայաստանը արագ սլանում է դեպի անդունդ։ Ի՞նչ անել։ Արդյո՞ք դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել։
Անդադար խաղաղությունից խոսող կառավարությունը մինչ օրս չի կարողանում կարգավորել անվտանգության խնդիրները։
Այսօր ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում՝ առնվազն 30 գյուղի և Ջերմուկ քաղաքի հարակից տարածքներում կամ բարձունքներում։