Մոսկվայի ազգային փոքրամասնությունների և հայրենակցական միությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպաններին

2025-05-07 11:58

Մոսկվայի ազգային փոքրամասնությունների և հայրենակցական միությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպաններին: Արարողությանը մասնակցել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը: 

«Միր» հեռուստաալիքին տրված հարցազրույցում Արա Աբրահամյանը նշել է.

«Այս օրը սուրբ է բոլորիս համար: պատմական հիշողության պահպանումը մեր պարտքն է:

Հատուկ ռազմական գործողության ընթացքում կրկին մեր հայրենիքի պաշտպանության համար կանգնած զինվորները պետք է իմանան, որ կանցնեն տասնամյակներ, բայց մեր սերունդները կհիշեն ու կգնահատեն նրանց սխրանքը»:

Խոսելով հայ ժողովրդի ներդրումի մասին՝ Արա Աբրահամյանն ընդգծել է, որ հայերը մեծ գին են վճարել ընդհանուր հաղթանակի համար: Չկա այնպիսի հայկական ընտանիք, որին չի կպել պատերազմը: Հայաստանից պատերազմ են գնացել բոլորը, ովքեր կարող էին կռվել: Հայերը ռազմաճակատ են զորակոչվել խորհրդային բոլոր հանրապետություններից, մարտնչել են դաշնակիցների զորախմբերում և Եվրոպայի հակաֆաշիստական դիմադրությունների շարքերում՝ հերոսական էջեր գրելով ոչ միայն Հայկական ԽՍՀ պատմության մեջ: